Հասարակություն
Արարատի մարզում որոշ ճանապարհներ կբարեկարգվեն
Արարատի մարզի մի շարք ավտոճանապարհներ կվերանորոգվեն: Այս մասին SHANTNEWS. am-ին հայտնել են Արարատի մարզպետարանից: Հաղորդվում է, որ առաջիկայում նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ սկսել Նորաշեն-Դվին…
Արարատի մարզի մի շարք ավտոճանապարհներ կվերանորոգվեն: Այս մասին SHANTNEWS. am-ին հայտնել են Արարատի մարզպետարանից: Հաղորդվում է, որ առաջիկայում նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ սկսել Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2․0 կմ հատվածում:
«Դեռևս շաբաթներ առաջ Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ մայրուղին՝ պահանջելով վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը: Գյուղացիների խոսքերով՝ անցած 40 տարիների ընթացում այն երբևէ չի վերանորոգվել:
Մարզպետարանից հայտնել են, որ առաջիկայում կբարեկարգվի նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածի 1․0 կմ-ն, Դեղձուտի ճանապարհահատվածը, Արտաշատ-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածի 2․3 կմ-ը, ինչպես նաև Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառա...
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի մեր խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են Արհմիությունների կոնֆեդե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Ադրբեջանցիմոդել Մահբուբա Մամեդզադեն կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Lenta-նՙ հավելելով,...