Տիգրան Ավինյանը` մայրաքաղաքում երթևեկության կառավարման համար նոր համայնքային հիմնարկ ստեղծելու մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում երթևեկության կառավարման համար նոր համայնքային հիմնարկի ստեղծմանը։


««Երևանտրանս»-ում մենք ունեինք դիսպետչերներ, բայց հանրային տրանսպորտի կառավարման գործառույթը վաղուց վերածվել էր ֆիկցիայի։ Հիմա այդ գործառույթը՝ հանրային տրանսպորտի կառավարումը, տրանսպորտի ճիշտ ժամին տեղ հասցնելը, տեղափոխվում է նոր հիմնարկ։ Այնտեղ ամեն ինչ կիրականացվի թվային տեխնոլոգիաներով՝ GIS համակարգերով և այլ ժամանակակից գործիքներով։


«Այնպես չէ, որ մենք ստեղծում ենք բոլորովին նոր գործառույթներ. դրանք արդեն գոյություն ունեին։ Պարզապես ժամանակի ընթացքում խնդրի լուծման հին մեթոդներն այլևս բավարար չեն։ Նոր հիմնարկում մենք կիրառում ենք շատ ավելի թվայնացված և արդյունավետ մեթոդներ»,– ասել է քաղաքապետը։

Քաղաքականություն