Նորվեգիան տուժել է Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով. Reuters

Նորվեգիայի տնտեսությունը միայն վերջերս է վերականգնվել համաճարակից, բայց արդեն բախվում է ուկրաինական ճգնաժամի բացասական հետևանքներին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Նորվեգիայի վիճակագրությունը։
 

«Ուկրաինական ճգնաժամը զգալիորեն սահմանափակում է Եվրոպայում մեր առևտրային գործընկերների աճի հեռանկարները, ինչը, իր հերթին, բացասաբար է անդրադառնում Նորվեգիայի տնտեսության վրա»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Վիճակագրական գրասենյակը կանխատեսում է, որ Նորվեգիայի Կենտրոնական բանկը կարող է ստիպված լինել 4 անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2022 թվականին և ևս մեկ անգամ՝ 2023 թվականին։ Այսպիսով, Նորվեգիայի Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաջորդ տարվա վերջին կհասնի 1,75 տոկոսի։

 

Նորվեգացի տնտեսագետներն ակնկալում են նաև, որ ՀՆԱ-ի աճը բոլոր ոլորտներում, բացառությամբ նավթարդյունաբերության, կլինի 3,6 տոկոս՝ սպասվող 4,1 տոկոսի փոխարեն։ «Մենք հուսով ենք, որ ուկրաինական ճգնաժամը կավարտվի մի քանի ամսից, այլապես Նորվեգիայի տնտեսությունն էլ ավելի կտուժի»,- նշում է լրատվամիջոցը:

Քաղաքականություն