Շուտով կհրապարակվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը
Սամվել Կարապետյանի գործով դատավորը որոշումը կհրապարակի արդեն այսօր՝ ժամը 11:30-ին:
Հիշեցնենք՝ երեկ դատարանը քննում էր գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
Հավելենք՝ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Նշենք, որ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
«Մենք հստակ հիմնավորել ենք, որ 3, այսպես կոչված, դրվագներով չկա ընդհանրապես հիմնավոր կասկած»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել էր Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայերը՝ Բաքվի, իսկ Ադրբեջանցիները՝ «Զվարթնոց» օդանավակայանում․ ԱԱԾ
Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթ...
Թրամփը բացառում է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, փոխանցում է Reuters-ը։ Թրամփը նաև հայտարարել...
Հարց է կոչվում այն նախադասությունը, որի մեջ կա հարցական նշանով ձևակերպում. վարչապետը՝ պատգամավորին
Այսօր՝ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, պատգամավորները հարցեր էին ուղղում վարչապետին։ ԼՀԿ պատգամավոր Անի...
Հայաստանում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կգործի. Զարեհ Սինանյան
Հայաստանում ամռանը կսկսի գործել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է սփյուռքի...