Սա դրական «պայթյուն» կլինի. Պուտինի հայտարարությունը Չինաստանի վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կիրականացնի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզային պահանջները վերացնելու համար։
«Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մենք շնորհակալ ենք բարի կամքի այս դրսևորման համար: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար, որոնք այցելում են Ռուսաստան»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ սա կհանգեցնի շատ լուրջ հետևանքների թե՛ տնտեսական, թե՛ մարդասիրական ոլորտներում։
«Իմ կարծիքով, սա դրական «պայթյուն» կլինի մեր հարաբերությունների զարգացման գործում», - ասաց Պուտինը։
Հավելենք՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել էր,որ Չինաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար կներդնի մեկ տարվա, 30-օրյա փորձնական անվիզա ռեժիմ։ Այս քաղաքականությունը վերաբերում է սովորական անձնագրեր ունեցողներին։ Նոր քաղաքականությունը վերաբերում է Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են Չինաստան մեկնել զբոսաշրջության և բիզնեսի, ինչպես նաև տարբեր մարդասիրական փոխանակումների մասնակցելու, հարազատներին այցելելու կամ տարանցիկ նպատակներով։
Նմանատիպ հոդվածներ
Գործը բացահայտելը իմ լիազորությունների շրջանակում երբեք չի եղել. Քոչարյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով...
Ուկրաինան և Թուրքիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել,...
Իրանն արագացրել է գաղտնի ռազմական օբյեկտի շինարարությունը․ The Washington Post
Վերջին ամիսներին Իրանն արագացրել է Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող Քոլանգ լեռան տակ գաղտնի ռազմական օբյեկտի շինարար...
Զելենսկին շանտաժի է ենթարկում Բուդապեշտին. Օրբան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շանտաժի է ենթարկում Բուդապեշտին, որպեսզի ստիպի նրան աջակցել Ուկրաինայի անդամակցութ...