Քաղաքականություն

Իրանն արագացրել է գաղտնի ռազմական օբյեկտի շինարարությունը․ The Washington Post

Իրանն արագացրել է գաղտնի ռազմական օբյեկտի շինարարությունը․  The Washington Post
Վերջին ամիսներին Իրանն արագացրել է Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող Քոլանգ լեռան տակ գաղտնի ռազմական օբյեկտի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է The Washington Post-ը՝ հղում անելով…

Վերջին ամիսներին Իրանն արագացրել է Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող Քոլանգ լեռան տակ գաղտնի ռազմական օբյեկտի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է The Washington Post-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին։


Թերթի տվյալներով՝ օբյեկտի շինարարությունը, «որի նպատակը մնում է անհայտ», արագացել է ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո։ Այդ օբյեկտներից մեկը՝ Նաթանզում, գտնվում է Քոլանգ լեռան մոտ։ 


Թերթի տվյալներով՝  Իրանի ղեկավարությունը նախկինում հայտարարել էր, որ օբյեկտը կարող է օգտագործվել ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգներ արտադրելու համար: Սակայն թերթի կողմից մեջբերված փորձագետները կարծում են, որ օբյեկտը կարող է ուղղակիորեն օգտագործվել ուրանի հարստացման կամ պահեստավորման համար:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պապիկյա’ն, քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե նրանց տրորելը․ Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով  ՀՀ Պաշտպանության նախարա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250