Գործը բացահայտելը իմ լիազորությունների շրջանակում երբեք չի եղել. Քոչարյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում խոսեցին նաև տուժողների իրավահաջորդները:
Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ներկայացրեց որոշ մանրամասներ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ և մեղադրեց նաև Ռոբերտ Քոչարյանին այդ դեպքերը չբացահայտելու համար:
Նույն իրադարձությունների ժամանակ զոհված սերժանտ Տիգրան Աբգարյանի մայրը ևս մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին` նշելով, որ իր որդին զոհվել է Լեոյի փողոցի վրա ծառայությունն իրականացնելիս, որտեղ ցուցարարներ չեն եղել, և իր որդին սպանվել է միայն այն բանի համար, որպեսզի հայտարարվի, որ զոհեր եղել են երկու կողմից:
Հնչած մեղադրանքներին արձագանքեց նաև Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ Լեոյի փողոցի վրա ցուցարարներ եղել են:
«Գործը բացահայտելը իմ լիազորությունների շրջանակում երբեք չի եղել, խառնվելու իրավունք էլ չեմ ունեցել: Ինձ համար սա վիրավորական է նաև այն պատճառով, որ փաստաբանները աշխատում են այդ մարդանց հետ, կարող են բացատրել, որ դա այդպես չէ, իմ տպավորությունն է, որ ուղղակի սովորացնում են, ասում են` ասեք այն, ինչը հանրային առումով կարող է տպավորություն թողնել, որ մեղավորը ես եմ: Ինչ վերաբերում է տիկին Աբգարյանին, ակնհայտորեն, նա չի տիրապետում գործի նյութերին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ նիստի ընթացքում քննության է առնվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ որոշումից բխող միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որին մեղադրող կողմն ու տուժողների իրավահաջորդները առարկել են:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...