ԿԳՄՍՆ-ի առաջարկը՝ օտար լեզվի դասագրքերի ստեղծմանը կներգրավեն դեսպանատներին
Հանրակրթական կրթական ծրագրերում օգտագործվող «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման գործընթացում կներգրավվեն այն դեսպանատները, որոնց երկրներում աապրում են համապատասխան լեզվի կրողներ և ունեն լեզվական, մշակութային և կրթական բովանդակություն ապահովելու բարձր ներուժ։ Այս մասին նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշվում է, որ դեսպանատների ներգրավումը թույլ կտա ստեղծել ավելի որակյալ և ժամանակակից բովանդակություն՝ գիտական և մեթոդական բարձր ճշգրտությամբ։
«Թեկուզև բովանդակային փորձաքննությունն իրականացվում է դեսպանատան հանձնաժողովի կողմից, դասագրքի տեխնիկական չափորոշիչները պետք է բացառապես ՀՀ իրավական նորմերին համապատասխան լինեն: Տեխնիկական փորձաքննության իրականացումը ԿԶՆԱԿ-ի ներգրավմամբ և նրա կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով թույլ է տալիս պահպանել պետական վերահսկողությունը դասագրքի վերջնական որակի նկատմամբ, ապահովել դասագրքի համապատասխանությունը ՀՀ սահմանված պարտադիր պահանջներին, տարանջատել բովանդակային և տեխնիկական գնահատման գործառույթները՝ ապահովելով գործընթացի օբյեկտիվությունն ու արդյունավետությունը»,- նշվում է հիմնավորման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին». ֆրանսիացի սենատոր
ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Public Senat հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերու...
Իրանից նշել են Իսրայելի դեմ գործողության նպատակը
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին նշել է, որ գործողության նպատակն է եղել Իսրայելի և Սիրիայի սահմանին գտն...
Ահա այսպիսի սադրանքների են դիմում առաջնագծում․ Ալեն Ղուլյան
Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ահա այսպիսի սադրանքների են դիմում առաջնագծում` քաղաքացիական անձանց ներգրավմա...
Քննիչ հանձնաժողովի ստեղծումը ձգձգվում է, քանի որ իշխանությունները չեն ցանկանում վեր հանել իրենց թերությունները. Սեյրան Օհանյան
Իշխանությունները խուսափում են 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել, քանի որ չեն ցանկանում, որ իրենց իս...