Իրանից նշել են Իսրայելի դեմ գործողության նպատակը
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին նշել է, որ գործողության նպատակն է եղել Իսրայելի և Սիրիայի սահմանին գտնվող տեղեկատվական կենտրոնը և իսրայելական «Նևատիմ» ավիաբազան: Բաղերիի խոսքով՝ գործողությունը «լիովին հաջող էր»։
Գլխավոր շտաբի պետը նախազգուշացրել է, որ Իրանը «համարժեք պատասխան» կտա, եթե Իսրայելը որոշի հարձակվել «իրանական շահերի, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց վրա»:
Մոհամմադ Բաղերին նաև նշել է, որ Իրանը Շվեյցարիայի միջոցով զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ամերիկյան բազաները ռազմական թիրախ կդառնան, եթե Վաշինգտոնը աջակցի Իսրայելի պատասխան հարվածին:
Ավելի վաղ Իրանը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարված էր հասցրել Իսրայելի տարածքին: Դա պատասխան էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա իսրայելական հարձակմանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է միգրանտների վերաբերյալ Times-ի հրապարակմանը
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։«Արմենպրես»-...