Ձնախառն անձրևներ և տեղումներ․ եղանակը Հայաստանում
Նոյեմբերի 18-ի գեշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևանում ցերեկն սպասվում է 14-16 աստիճան, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12 նախալեռնային շրջաններում՝ 13-15 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-15, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 14-17 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 7-11, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-13, նախալեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 25 աստիճան տաքություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողայի...
TikTok-ում մահացու մարտահրավեր են հայտնաբերել
Հանրահայտ TikTok սոցցանցում մահացու մարտահրավեր են հայտնաբերել, որը կոչվում է «Խմիր 40 հաբ և տես, թե ինչ կլինի»։ Վտանգավ...
«168 ժամ». Մանկավարժների աշխատավարձերը բարձրացրին10 տոկոսով, նախարարներինը կրկնապատկեցին` դարձնելով 1.5 մլն դրամ
«168 ժամ» թերթը գրում է. «Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ...
Ռուսաստանում ցանկանում են տուգանել կրիպտոարժույթի վճարման համար
Ռուսաստանում ցանկանում են տուգանել կրիպտոարժույթի վճարման համար: Այս մասին գրել են տեղի ԶԼՄ-ները:Նշվում է, որ 2026 թվակա...