Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի յոթ շրջանների վրա խոցել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք։
«Նոյեմբերի 16-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն, ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք:
Ռուսական ուժերը խոցել են՝
14 անօդաչու թռչող սարք Բրյանսկի մարզում, ութը՝ Տամբովի մարզում, հինգը՝ Ուլյանովսկի մարզում, չորսը՝ Վորոնեժի մարզում, երեքը՝ Օրյոլի մարզում, մեկականը՝ Նիժնի Նովգորոդի և Տուլայի մարզերում։
Ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների՝ ռուսական ուժերը հարվածում են բացառապես Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին՝ օգտագործելով ճշգրիտ կառավարվող օդային, ծովային և ցամաքային զենքեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԻՀՊԿ-ն կստեղծի աշխարհում հավասարը չունեցող ավիակիր նավ․ ՌՕ ուժերի ղեկավար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) աշխատում է եզակի ավիակիր նավ ստեղծելու ուղղությամբ, որն աշխարհում հա...
Հունաստանը փորձե՞լ է որսալ թուրքական օդանավերը
Հունաստանը փորձել է որսալ թուրքական օդանավերը ՆԱՏՕ-ի NEXUS ACE առաքելության շրջանակներում՝ նրանց թռիչքի ժամանակ։ Այս մաս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարությունը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարությունը X-ում լուսանկարներ է հրապարակել հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժություններ...
Ամերիկան Իսրայելին և Սիրիային նստեցնում է բանակցությունների սեղանի շուրջ
Ամերիկան Իսրայելին և Սիրիային նստեցնում է բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին գրել է «Кан 11» լրատվամիջոցը:Իսրայել...