Ամերիկան Իսրայելին և Սիրիային նստեցնում է բանակցությունների սեղանի շուրջ

Ամերիկան Իսրայելին և Սիրիային նստեցնում է բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին գրել է «Кан 11» լրատվամիջոցը:


Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը գտնվում է Փարիզում, որտեղ պատրաստվում է հանդիպել ԵՄ ներկայացուցիչներին՝ Իրանի հետ բանակցությունները քննարկելու համար:


Սակայն աղբյուրները պնդում են, որ Փարիզում Դերմերը մտադիր է հանդիպել նաև Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ Հասան աշ Շիբանիի հետ:


Այլ աղբյուրների տվյալներով՝ Փարիզում է գտնվում Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին։


Միևնույն ժամանակ, սիրիական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը «Кан 11»-ին հայտնել է, որ եթե Իսրայելը չվերադառնա Սիրիայի հետ խաղաղության ուղի, Իրանը և ԴԱԻՇ-ը կվերադառնան տարածաշրջան:


Ավելի վաղ Սիրիայի հարավում տեղակայվող եռակողմ անցումների մասին հայտնել էր Axios-ը:

Քաղաքականություն