Քաղաքականություն
Ռուսական ԱԹՍ-ների հшրձակման հետևանքով Ուկրաինայում թուրքական նավ է խnցվել
Ուկրաինայի Օդեսայի մարզում՝ Դանուբ գետի վրա գտնվող Իզմայիլ քաղաքի նավահանգստում, ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել հեղուկ գազ տեղափոխող լցանավում։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել ORINDA անվամբ լցանավը, որը գործում է թուրքական դրոշի ներքո։ Լցանավում գտնվել է 16 հոգանոց անձնակազմ, որը ամբողջությամբ տարհանվել է։ Տուժածներ չկան։
Հրկիզված լցանավում առաջացած պայթյունի վտանգի պատճառով Ռումինիայի իշխանությունները հրահանգել են տարհանել Դանուբի մյուս ափին գտնվող Պլաուրու և Չատալկիո գյուղերի բնակիչներին։
Ուկրաինական կողմը մինչ այժմ մանրամասներ չի հրապարակել վնասների և հարձակման ընդհանուր հետևանքների վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ շտապ քննարկել մանդատներից հրաժարվելու հարցը․ պատգամավոր
Զախարովան Բլինքենի հայտարարությունը լկտի է որակել՝ առաջարկելով «պատմության մեկ այլ դաս» սովորել
«Հրապարակ». Նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը
Խուդաթյանը՝ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին
5.0