ԱՄՆ–ն սկսել է վերանայել Վրաստանի հետ երկկողմ համագործակցությունը. Բլինկեն
ԱՄՆ–ն հայտարարում է Վրաստանի հետ երկկողմ համագործակցության համակողմանի վերանայման մասին, որը կապված է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ: Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանը մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին մայիսի 14–ին 3–րդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18–ին օգտվել է վետոյի իր իրավունքից, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ կհաղթահարի այն, քանի որ դա երկրում լարվածությունը թուլացնելու միակ հնարավորությունն է:
«Այսօր ես սկսում եմ Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համակողմանի վերանայում»,– ասված է Պետդեպարտամենտի ղեկավարի տարածած հայտարարության մեջ:
Բլինկենի խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի, որ Վրաստանի առաջնորդները կվերանայեն օրենքը, որպեսզի «առաջ տանեն ժողովրդավարական և եվրատլանտյան ձգտումները»:
«Քանի դեռ վերանայում ենք մեր երկու երկրների միջև հարաբերությունները, հաշվի կառնենք այս հարցում Վրաստանի գործողությունները»,– հավելել է Բլինկենը:
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմակահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել է Վրաստանը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը. Գառնիկ Դանիելյան
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պա...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյ...