ԵԽ-ն Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է հրավիրել, որը, սակայն, կայանալու է մարտի 1-ին
Եվրոպական խորհրդարանը և խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ նշելով որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու: Ինչպես տեղեկացնում է Եվրոպական խորհրդարանի կայքը, ԵԽ-ն վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները:
«Ուկրաինան անկախ եւ ինքնիշխան պետություն է, եւ նրա տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Ներխուժումը չարդարացված և անօրինական է: Դա սպառնալիք է եվրոպական և տարածաշրջանային կայունության, ինչպես նաև կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին: Հարձակումը ուղղված է ժողովրդավարական հասարակության մեր մոդելին: Դա չի կարող անպատասխան մնալ»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը աջակցում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը, որոնք Կրեմլին պատասխանատվության կենթարկեն իրենց գործողությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
ՆԱՏՕ-ն` Ուկրաինայում ուժեր տեղակայելու մասին
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում դաշինքի ուժեր տեղակայելու մտադրություն չունի, ասել է Ստոլտենբերգը։ Յենս Ստոլտենբերգը հաստատել է ուրբ...
Ուկրաինական բանակ զինծառայողները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ ուկրաինական բանակի ստորաբաժանումներն ու...