Իրանը պատրաստ է վերսկսելու միջուկային բանակցություններն Արևմուտքի հետ, սակայն իրենց պայմաններով. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ Իրանը գաղտնի միջուկային օբյեկտներ չունի, և որ երկրի բոլոր միջուկային օբյեկտները գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հսկողության տակ:
«Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածների արդյունքում Իրանն այլևս ուրան չի հարստացնում: Սակայն դա չի նշանակում, թե մենք կհրաժարվենք քաղաքացիական միջուկային ծրագրի և սեփական ուրանի հարստացման իրավունքից»,- Արաղչիի խոսքը հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է վերսկսելու միջուկային բանակցությունները Արևմուտքի հետ, բայց միայն փոխադարձ հարգանքի հիման վրա և առանց ճնշման։
ԱԷՄԳ -ի տվյալներով՝ Իսրայելի հետ պատերազմից առաջ Իրանն ունեցել է ավելի քան 400 կգ ուրան, որը հարստացված է եղել մինչև 60 տոկոս։ Իրանն աշխարհում միակ պետությունն է, որը չունի միջուկային ռումբ և ունի այդքան բարձր մակարդակի հարստացված ուրան։ Միջուկային զենքի մշակման համար անհրաժեշտ է հարստացում մինչև 90 տոկոս կամ ավելի։ Թեհրանը հերքել է, որ ձգտում է մշակել միջուկային զենք։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհում առաջին ստորգետնյա ածխածնի պահեստարանը՝ Հյուսիսային ծովի տակ
Նորվեգիան Հյուսիսային ծովի տակ գործարկում է աշխարհում առաջին ստորգետնյա ածխածնի պահեստարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Մամեդյարովը պատմել է, թե ինչ են քննարկել Մնացականյանի և Լավրովի հետ
«Ընդհանուր առմամբ բանակցությունները շատ ընդարձակ էին»: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Գրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լայնորեն տարածված ձևով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել. Փաշինյան
Շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ շատ լայնորեն տարածված ձեւով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այս մասին այսօր՝...
Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղպահներին
Խաղաղապահների օրվա առիթով Ստեփանակերտի քաղաքապետը Դավիթ Սարգսյանն այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել...