Դե սա առաջին անգամը չէ, երբ պարտվում են, էս թեզն են առաջ բերում. Բաբկեն Թունյանը` Վաղարշապատի ընտրությունների մասին
Էս մարդկանց տրամաբանությունը: Ասում են՝ Վաղարշապատում ՔՊ-ն ստացել է ընտրության գնացածների 48.6%-ը, բայց քանի որ պոտենցիալ ընտրողների կեսից ավելին չի գնացել ընտրության, հետևաբար, Արգիշտի Մեխակյանին ընտրել է վաղարշապատցիների 21-22%-ը: Հետևաբար, սա հաղթանակ չէ, Մեխակյանն էլ փոքրամասնության քաղաքապետն է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Դե սա առաջին անգամը չէ. երբ պարտվում են, էս թեզն են առաջ բերում: Բայց, օրինակ, երբ Գյումրիում, իրենց ասած տրամաբանությամբ, ընտրության իրավունք ունեցողների 8.5%-ի քվեին (9500 ձայն՝ 111 հազարից) արժանացած մեկը դարձավ քաղաքապետ, դա համարեցին մեծագույն հաղթանակ:
Ոչ ցածր մասնակցությունն էր իրենց կաշկանդում, ոչ քաղաքապետի կրիմինալ կենսագրությունը, ոչ էլ այն փաստը, որ հաղթողը Կոմունիստական կուսակցության ցուցակով էր առաջադրված:
Ինչևէ, իրենց գործն է: Արգիշտի Մեխակյանը լինելու է ոչ միայն իրեն ընտրած, այլ նաև ընդդիմությանը ձայն տված և ընտրություններին չմասնակցած վաղարշապատցիների քաղաքապետը: Ու համոզված եմ՝ իր նվիրված աշխատանքով, կառավարության հետ համատեղ, Վաղարշապատը դարձնելու է ավելի բարեկեցիկ, գեղեցիկ ու հարմարավետ քաղաք:
Արգիշտի ջան, ապրես, քեզ համբերություն ու բեղմնավոր աշխատանք»,- գրել է Թունյանը:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը նախնական տվյալներով հաղթել է Վաղարշապատի ընտրություններում:
Նմանատիպ հոդվածներ
Հարությունյանը ճնշման չէր ենթարկվի. Մարգար Օհանյան
Երկար տարիներ` քսան տարի, աշխատել եմ Հայկ Հարությունյանի հետ և այդպիսի լավ, պետական մտածելակերպով մարդու չեմ հանդիպել:&n...
Ինչու էր Նիկոլ Փաշինյանը գիշերով ՔՊ նիստ հրավիրել. մանրամասներ փակ հանդիպումից. ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիս...
Հրապարակվել են պատգամավորների ցուցմունքները` Սահակյան–Վարդանյան միջադեպի առնչությամբ
Հայտնի է, թե ինչ ցուցմունքներ են տվել Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր...
«Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն՝ Ռաիսիի մահից հետո»․ Բլինքեն
Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն՝ նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահից հետո՝ նրա կատարած դատապարտելի գործողությո...