Հարությունյանը ճնշման չէր ենթարկվի. Մարգար Օհանյան
Երկար տարիներ` քսան տարի, աշխատել եմ Հայկ Հարությունյանի հետ և այդպիսի լավ, պետական մտածելակերպով մարդու չեմ հանդիպել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը` խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին, որի դին հայտնաբերվել է Բջնիի իր առանձնատանը` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
«Հոյակապ անձնավորություն, ուժեղ մարդ էր, որքան լավ բաներ կան, կարող եմ ասել իր հասցեին, շատ ցավում եմ այս դեպքի հետ կապված, ցավակցում եմ իր հարազատներին»,-ասաց Մարգար Օհանյանը և նշել է, որ Հայկ Հարությունյանի երկու եղբայրն էլ ոստիկանության համակարգի աշխատող են եղել, և իրենց առանձնահատուկ ընտանիք է համարում: Նա հայտնել է, որ վերջին շրջանում Հայկ Հարությունյանի հետը շփում չի ունեցել:
Ինչ վերաբերում է 2008 թվականի մարտի մեկի դեպքերի հետ այս ամենի կապված լինելուն, նրա նկատմամբ հնարավոր ճնշումների հավանականությանը, Մարգար Օհանյանն ասաց. «Այդ հարցի շուրջ ոչինչ չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ Հայկ Հարությունյանը ոչնչից վախեցող չէր: Ինքը այդքան թույլ մարդ չէր: Չեմ կարող ասել՝ առողջական խնդիր է եղել, թե այլ բան, բայց նա շատ ուժեղ սպա էր»,-ասել է Մարգար Օհանյանը:
Մարգար Օհանյանը նշել է , որ «Մարտի 1-ին» Հայկ Հարությունյանը եղել է ոստիկանության պետ և ինքնըստինքյան շատ բան պետք է իմանար այդ իրադարձությունների վերաբերյալ, սակայն չի կարծում, թե ճնշումների է ենթարկվել: «Իմ կարծիքով՝ բացառվում է Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում գործադրելը: Նա այն անձնավորությունը չէր, որ ճնշման ենթարկվեր»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...