Արգիշտի Մեխակյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը գրել է.
«Էջմիածին, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան և Ոսկեհատ բնակավայրերի իմ շա՜տ սիրելի բնակիչներ,
Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին՝ ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով»,- գրել է Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։
Նշենք, որ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի. Ծառուկյանը` իրեն մանդատից զրկելու մասին
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ իրեն պատգամավորա...
Արցախի և Հայաստանի արտգործնախարարների միջև որևէ կապ չկա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Դավիթ Բաբայանի միջև տեւական ժամանակ է՝...
Անընդունելի է բացահայտ նենգ հայտարարություններ անելը. Պեսկով
«Բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մ...
Նիկոլ Փաշինյանն ու ԱՊՀ երկրների մյուս ղեկավարներն առանց նվեր չեն մնացել
Սանկտ Պետերբուրգում ընթացող ոչ պաշտոնական նախաամանորյա գագաթնաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարներն առանց չեն մնացել: Նրանք...