Արցախի և Հայաստանի արտգործնախարարների միջև որևէ կապ չկա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Դավիթ Բաբայանի միջև տեւական ժամանակ է՝ որևէ կապ չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել, ԱՀ ԱԳՆ կայքում անգամ արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, սեպտեմբերի 7-ին է եղել․ «Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում 2 հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
Երկուստեք կարևորվել են փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»։ Մենք Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված կապի խզումը։
«Մեր արտաքին գործերի նախարարությունների միջև կապերն ամուր են, ուրիշ բան՝ աշխատանքի նրբություններ, քննարկումներ՝ դա թողնենք, այլ հարց է․․․ այնպես պետք է անենք, որ կապը միշտ ամուր լինի ստրուկտուրաների միջև՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում»,- ասաց նա։ Խնդրեցինք ուղիղ ասել, թե երբ է Դավիթ Բաբայանը վերջին անգամ տեսել Արարատ Միրզոյանին։ «ՀՀ նախագահի երդմնակալությանը»։
Նկատի ունենք՝ գործնական հանդիպում ե՞րբ է եղել։ «Լավ, ես արդեն հանդիպման եմ»,- ընդհատեց Բաբայանը՝ հաստատելով լուրերը, որ երկար ամիսներ չի հանդիպել Միրզոյանի հետ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինայում պատերազմի դեպքում այստեղ երկրորդ ճակատ բացելու համար. Ղարիբաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիիլ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաս...