Մամուլում ուշագրավ տեղեկություններ են հայտնվել․ Եզրաս Ներսիսյանը կին և որդի ունի՞
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Հայ առաքելական եկեղեցու՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս (Մկրտիչ) Ներսիսյանը, որը կուսակրոն հոգևորական է, արտամուսնական կապի մեջ է գտնվում մի կնոջ հետ: Նշվում է, որ վերջիններս համատեղ որդի ունեն, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը։
Հրապարակումների համաձայն՝ Եզրասը երեխայի ծնունդը թաքցնելու համար նշված կնոջը ուղարկել է ԱՄՆ, որպեսզի երեխան այնտեղ ծնվի: Երեխան պաշտոնական փաստաթղթերում գրվել է մոր ազգանունով, իսկ որպես երեխայի հայրանուն նշվել է Եզրաս Ներսիսյանի հոր անունը՝ Գրիգորի։
Միաժամանակ ասվում է, որ հիշատակված կինն այժմ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի Վագանկովյան գերեզմանատան հարևանությամբ տեղակայված Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում զբաղվում է բրենդային հագուստի արտադրությամբ և վաճառքով։
Նկատենք, որ համացանցում տարածվում են նաև հիշատակված կնոջ լուսանկարը և երեխայի վերաբերյալ անձնական փաստաթղթեր: Դրանց կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Անկարայում՝ ռուս և ուկրաինացի պատվիրակների միջև
Անկարայում ծեծկռտուք է սկսվել ռուս և ուկրաինացի պատվիրակների միջև այն բանից հետո, երբ ռուսական կողմը փորձել է հեռացնել ո...
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմա...
Ռուսաստանը նոր բանակցային հարթակ է պահանջում. ՌԴ փոխարտգործնախարար
Ռուսաստանը հետագայում ևս հետամուտ կլինի Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնև...
Չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին կրկին խաբեին այդ իբր բարեկամները․ Զախարովա
Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին կրկին խաբեն արեւմտյան իբր բարեկամները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...