Չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին կրկին խաբեին այդ իբր բարեկամները․ Զախարովա
Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին կրկին խաբեն արեւմտյան իբր բարեկամները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Մենք այսօր շատ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արեւմուտքը կարողանում խաբել, այ, բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեին այդ իբր բարեկամները։ Բանն այն է, որ մենք այս մասին արդեն խոսել ենք։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ այդ «Բաստիոն» զրահամեքենաներին, դա վերացման ենթակա է։ Դա ակնհայտ է անգամ այն իրավիճակում, որը ծավալվում է (Ուկրաինայում) հատուկ ռազմական գործողության համատեքստում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...