Գուշակություններ պետք չի անել. Սևակ Խաչատրյան

Վաղարշապատի թիվ 14/10 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելու եկավ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։ Նա եկել էր որդու հետ։ 


Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ գուշակություններ պետք չի անել, «բայց մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»։


Խաչատրյանը հավելել է, որ չի վախենում, որ հաղթանակի դեպքում իր դեմ քրգործ կհարուցեն.


«Մենք հնարավոր կոալիցնիաների հարց չենք քննարկել, ոչ մեկի հետ նման հանդիպում չենք ունեցել։ Եթե բացարձակ հաղթանակ չլինի, մենք համագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։ Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, որը «Հաղթանակ» դաշինքից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել նրան»,- ասել է նա։


Խոսելով հնարավոր ընտրախախտումների մասին, «Հաղթանակի» թեկնածուն նշեց, որ ինքը տեղեկություններ չունի այս պահին, բայց համացանցում բազմաթիվ տեղեկություններ կան՝ բաց քվեարկություններ, ուղղորդումներ, կուտակումներ:



Քաղաքականություն