«Փորձում ենք պաշտպանել ՀԱՕԿ-ն ու մարզիկների շահերը». Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասին. Azatutyun
Միջազգային օլիմպիական կոմիտեն տեղյակ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շուրջ իրադարձություններից, կապ է հաստատել Հայաստանի ազգային կառույցի հետ ու փորձում է լուծումներ գտնել, «Ազատությանը» հայտնել են ՄՕԿ-ից:
«ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները և փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց և երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- արձագանքել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Թե ինչ լուծումներ են դիտարկվում, միջազգային կառույցը չի բացահայտել:
Գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր, անցած երկուշաբթիից կապարակնքված են նաև ՀԱՕԿ-ի և ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող «Օլիմպավան» կենտրոնի դռները:
Ավելի քան 10-ն օր է իրավապահները չեն հանրայնացրել՝ ինչու են կասեցրել օլիմպիական ազգային կառույցի աշխատանքը, ինչ հնարավոր չարաշահումներ են հայտաբերել կամ փնտրում այնտեղ:
ՄՕԿ-ը անպատասխան է թողել «Ազատության» հարցը, թե ինքը որպես ազգային կառույցը վերահսկող մարմին՝ վերջին տարիների առանձնին ստուգումներ կամ աուդիտ անցկացրե՞լ է ՀԱՕԿ-ում: Չեն պատասխանել նաև հարցին, թե այս զարգացումները ինչպես կարող են անդրադառնել Հայաստանի օլիմպիկական վարկանիշի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...