Ժուռնալիստների միության շենքը կվերադարձվի պետությանը․ Գաբրիելյան
«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը սոցցանցի իր էջում գրել է, որ Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը։ Նրա խոսքով՝ հայցն արդեն մուտքագրվել է դատարան, և հարուցվել է նաև քրեական գործ։
Նա նշել է, որ տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը կազմում է մոտ 3-5 մլն ամերիկյան դոլար։ Գաբրիելյանը հավելել է, որ Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել ամիսներ առաջ իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։
Պատգամավորը ընդգծել է, որ սա միայն այն հազարավոր գույքերից մեկն է, որոնք անկախացումից հետո, իրենց կարծիքով, դարձել են ՀՀ սեփականություն, սակայն ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել են անհատների կամ կազմակերպությունների։ Նրա խոսքով՝ գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել։
Գաբրիելյանը հայտնել է, որ Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանը առաջիկայում կքննի դատախազության հայցը՝ փաստաթղթերն առ ոչինչ ճանաչելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Աշոտյանը իշխանության կարողությունները գնահատելով կանխատեսումներ է արել
Այս տեմպերով ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխ...
ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապր...
Թրամփը կոչով դիմել է Նեթանյահուին
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների տեղեկացմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթաց...
Արցախում եկեղեցու բացման միջոցառումը խառնել է Սասուն Միքայելյանի պլանները
«Հրապարակ» թերթը գրում է.«Հայաստանի քաղաքական, ռազմական և հոգևոր էլիտան՝ վարչապետից ու նախագահից սկսած, վեհափառով վերջաց...