Թրամփը կոչով դիմել է Նեթանյահուին
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների տեղեկացմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Սիրիայից և նրան կոչ է արել նույն քայլն իրականացնել նաև Լիբանանում, գրում է Axios-ը։
Իր քաղաքական գոյատևման և անձնական ազատության համար վճռորոշ նշանակություն ունեցող ընտրություններից երեք ամիս առաջ Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, որևէ էական քայլ չի ձեռնարկի Սիրիայում Իսրայելի օկուպացրած տարածքներից զորքերը դուրս բերելու կամ Լիբանանում դրանց հետագա տեղակայումը սահմանափակելու ուղղությամբ՝ ավելին, քան արդեն համաձայնեցվել է։
Միաժամանակ, Թրամփի այդ կոչերը մեծացնում են ճնշումը իսրայելական առաջնորդի նկատմամբ։ Այժմ Իսրայելի բանակը վերահսկում է Հարավային Լիբանանի և Հարավային Սիրիայի զգալի տարածքներ։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ Սիրիայի տարածքում իսրայելական զինվորականների ներկայությունը լարվածություն է առաջացնում և կարող է նպաստել դրա սրմանը։
«Նրանք չեն ցանկանում ձեզ այնտեղ տեսնել։ Դուք պետք է վերատեղաբաշխվեք»,- ասել է Թրամփը Նեթանյահուին, ըստ ամերիկացի պաշտոնյայի, որը հավելել է, որ նույնը վերաբերում է նաև Լիբանանին։
«Վարչապետն իր հերթին բարձրացրել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների ստեղծման անհրաժեշտության հարցը»,- նշվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Թրամփի և Նեթանյահուի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահի և նրա սիրիացի գործընկեր Ահմադ ալ-Շարաայի հանդիպման հաջորդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...