«Զանգեզուրի միջանցք»-ը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի երկրների համար․ փորձագետ
«Զանգեզուրի միջանցք»-ը նոր տարանցիկ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն Ուզբեկստանի, այլև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի համար։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է Ուզբեկստանի Համաշխարհային տնտեսության և դիվանագիտության համալսարանի Հեռանկարային միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի ղեկավար Նարգիզ Ումարովան։
Ումարովայի խոսքով՝ Ուզբեկստանի ռազմավարական նպատակն է ընդլայնել առևտրային ուղիները, արագացնել մուտքը հեռանկարային շուկաներ, այդ թվում՝ Եվրամիություն, և կրճատել բեռնափոխադրման ժամանակը։ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կարող է Եվրոպա հեռավորությունը նվազեցնել ավելի քան 300 կիլոմետրով, ինչը լոգիստիկ ոլորտում նշանակում է ծախսերի և տեղափոխման ժամանակի կրճատում։
Ումարովան նշել է, որ միջանցքը կբարձրացնի Միջին միջանցքի բեռնափոխադրման հզորությունը, կնվազեցնի գերբեռնվածությունը ներկայիս ուղիներում, այդ թվում՝ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղում և Կասպից ու Սև ծովերի նավահանգիստներում։ Նրա խոսքով՝ բեռների վերաբաշխումը կավելացնի տարածաշրջանային երկրների եկամուտները և կնվազեցնի ճնշումը ենթակառուցվածքների վրա, իսկ Կենտրոնական Ասիայի երկրներում շարունակվում են տարանցիկ գծերի ընդլայնման աշխատանքները։
Նմանատիպ հոդվածներ
«Ահա ևս մեկ պատճառ, որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային». Փալոն
Ամերիկյան F-16 կործանիչները չպետք է վաճառվեն Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ դատա...
ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարություն է տարածել հավաքների վերաբերյալ
ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարությունը«Հարգելի գործընկերներ,հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը և փողոցում...
Զելենսկին առաջին անգամ ժամանել է Լեհաստան՝ Կիևի և Վարշավայի միջև լարվածության սրումից հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ժամանել է Լեհաստան՝ Կիևի և Վարշավայի միջև լարվածության սրումից հետո։U...
Թուրքիան իրավունք է ստացել Վրաստանի տարածքով ապրանքներ արտահանել ԵՄ
Թուրքիան ուրբաթ օրվանից իրավունք է ստացել ազատ առևտրի ռեժիմով արտահանել թուրքական հումքից Վրաստանում արտադրված արտադրանք...