«Ահա ևս մեկ պատճառ, որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային». Փալոն
Ամերիկյան F-16 կործանիչները չպետք է վաճառվեն Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ դատապարտելով թուրքական զինուժի հարվածները Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներին:
«Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հիվանդանոց: Ահա ևս մեկ պատճառ, որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիայի օրինակները ցույց են տալիս, որ մենք չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան», - «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փալոնը։
Հիշեցնենք` նոյեմբերի 20-ին Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներում գտնվող քրդական տասնյակ թիրախների։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունն անվանել է «Ճանկ-թուր»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Պեսկովը` Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիքի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում զորահավ...
«Պայմանավորվածությունները չկատարելու դեպքում մենք ինքներս կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր». Էրդողանը մեղադրում է Մոսկվային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի կողմից պայմանավորվածությունները չկատարելը համարում Է Սիրիայում Թուրքիայի...
Լարված խոսակցություն` Միրզոյանի և Մոլդովայի ԱԳ նախարարի միջև. Баграмян 26
Հրապարակվել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարի լուսանկարը: Այս մասին գրում է Багр...