La Verità-ն հրապարակել է Լավրովի ամբողջական հարցազրույցը
Իտալական La Verità թերթը հրապարակել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամբողջական հարցազրույցը, որը Corriere della Sera-ն ավելի վաղ հրաժարվել էր ներկայացնել։
Նախաբանում նշվել է, որ հրապարակվում է ամբողջական նյութը՝ իտալերեն թարգմանված, առանց բովանդակության կամ քարոզչական նպատակների որևէ հավանության՝ ընդգծելով, որ ընթերցողները պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն ձևավորել իրենց կարծիքները վիճահարույց տեսակետների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Corriere della Sera թերթը հրաժարվել էր տպել Ռուսաստանի ԱԳ նախարարի հարցազրույցը՝ պնդելով, որ պահանջվող փաստերի ստուգումը կամ պարզաբանումները կհանգեցնեին հրապարակման թույլատրելիության գերազանցման։
Ռուսաստանի ԱԳՆ-ում այս դեպքը նշել էին որպես օրինակ, թե ինչպես են Իտալիայի քաղաքացիներին զրկում Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվությունից և դիտավորյալ մոլորեցնում։





























