Քաղաքականություն

Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա․ Գրիգորի Կարասին

Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա․ Գրիգորի Կարասին
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա` ԱՄՆ-ի կողմից շանտաժին և ճնշումներին դիմակայելու համար, և որոշումների մեջ ինքնուրույն կլինի: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: РИА Новости-ն հիշեցնում է, որ հոկտեմբերին Երևան է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ հանդիպմանը նա՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նշել է, որ «ամերիկյան զենքն ամեն դեպքում լավն է, քան ռուսներինը»: Բոլթոնը նաև խորհուրդ է տվել Երևանին «ազատվել պատմական կաղապարներից» իր միջազգային հարաբերություններում: «Այս տարի երկրում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին՝ Վաշինգտոնի միջամտությունը ներքին և արտաքին հարցերում ավելի անտակտ է դառնում։ Հուսով ենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը ստացել է խորհրդարանի ընտրություններում անհրաժեշտ մանդատ, իր մեջ տղամարդկություն կգտնի արտաքին շանտաժին և ճնշմանը դիմակայելու համար, կպաշտպանի ինքնիշխան իրավունքն ինքնուրույն որոշումներ

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250