ԱԳՆ-ն՝ Թուրքիային Արաքսի նախագծի ծանուցման պատճառների մասին
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանելով՝ պարզաբանել է, թե ինչու է Երևանը Թուրքիային ներկայացնում Արաքսի ափին նախատեսվող ամբարտակի նախագիծը, երբ գործող պայմանագրով պահանջվում է միայն ժամանակին հաղորդել շինարարության մասին։
Ավելի վաղ նշվել էր, որ շուրջ մեկուկես տարի Հայաստանը Թուրքիայի հետ քննարկում է Արաքսի ափին ամբարտակի կառուցման հարցը, թեև սահմանային գետերի վերաբերյալ կոնվենցիան «համաձայնեցում» չի նախատեսում։
ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ-ն պայմանագրային դրույթների շրջանակում տեղեկացրել է Թուրքիային իրականացվող ամրակայման աշխատանքների մասին։
«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև լինում են շփումներ և խորհրդակցություններ»,– նշել են գերատեսչությունում։
Նշենք, որ ՏԿԵ նախարարությունը նախկինում խոսել էր ոչ թե «ծանուցման», այլ հենց «համաձայնեցման» գործընթացի մասին՝ ընդգծելով, որ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերի քննարկումը թուրքական կողմի հետ։ Նման պատասխան տրված էր նաև անցյալ ամռանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
«Չեմ վախենում որևէ քննադատությունից». Ալեն Սիմոնյանը՝ թանկարժեք մեքենայի մասին
«Սա Ալեն Սիմոնյանի անձնական մեքենան չէ, պետգույքի մի մաս է: Ես պարտավոր եմ մարդկանց բացատրել»,- «Առաջին լրատվական»-ի եթե...
Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է. Օկամպո
Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Միջազգային քրեական դատարանի առաջ...
Սիրիան պատրաստ է վերադառնալ Արաբական պետությունների լիգա. ԱԳ նախարար
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շիբանին շաբաթ օրը հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է Սիրիայի վերադար...
Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվա...