Սիյարտոն ԵՄ-ին անվանել է Ուկրաինայի կոռուպցիայի ֆինանսիստ
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն կոշտ քննադատությամբ է դիմել Եվրամիությանը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն դարձել է «ուկրաինական կոռուպցիայի գլխավոր ֆինանսիստը»։ Այս մասին Սիյարտոն գրել է սոցիալական ցանցերում՝ մեղադրելով Բրյուսելին՝ Կիևին անվերահսկելի ֆինանսական աջակցություն տրամադրելու մեջ։
Նրա խոսքով՝ արդեն երկար տարիներ ուկրաինական պետության գործունեությունը ֆինանսավորվում է եվրոպական քաղաքացիների հարկերով։
Սիյարտոն հավելել է, որ Ուկրաինայում կոռուպցիան դուրս է եկել վերահսկողությունից, ինչի պատճառով «ոչ ոք չի տեսնում հստակ հաշվետվություն, թե իրականում ինչի վրա են ծախսվում ԵՄ միջոցները»։
Սիյարտոն քննադատել է նաև Բրյուսելի մտադրությունը՝ շարունակել ֆինանսական աջակցությունը Կիևին։
«Ուկրաինային էլ ավելի շատ գումար ուղարկեք՝ Զելենսկուն, որի մերձավոր շրջապատին հենց նոր բացահայտեցին խոշոր կոռուպցիոն ցանց ստեղծելու մեջ»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Դուք շատ թանկ եք վճարելու զրպարտության համար»․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Մի նյութ ինձ ուղարկեցին, որտեղ մի մեծ ցանկ էր՝ իբր իմ ունե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական խոսքի հանդեպ հանդուրժող եղեք․ դուք իշխանություն եք, լսեք՝ ինչ են ասում ձեզ
Քաղաքական խոսքի հանդեպ հանդուրժող եղեք․ դուք իշխանություն եք, լսեք՝ ինչ են ասում ձեզ: Այս մասին ասել է Թագուհի Թովմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու-ով հետս չխոսաս», «նորմալ պահի քեզ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ նկատող...
Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է․«Այսօր կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խ...