Մենք ցանկանում ենք հաղթել Հայաստանին նաև Ռոնալդուի համար. Ռոբերտո Մարտինես
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Իռլանդիայից կրած պարտությունից հետո (0-2) խոսել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի կարմիր քարտի մասին, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի ընտրանու դեմ առաջիկա հանդիպամնը։պորտ
«Ֆուտբոլում ամենադժվարը գոլ խփելն է։ Մենք նաև խաղացինք Հայաստանի դեմ, որը պաշտպանական ցածր բլոկում խաղացող թիմ է, և մենք նրանց խփեցինք 5 գոլ։ Մենք խաղը շատ վատ սկսեցինք Իռլանդիայի դեմ․ բացակայում էին Պեդրու Նետուն, Նունու Մենդեշը և Բրունո Ֆերնանդեշը՝ խաղացողներ, որոնց հետ մենք արդեն իսկ ձևավորել ենք օրինաչափություններ։
Կրիշտիանուի կարմիր քարտի հիմնական պատճառը այն է, որ նա խաղում է շատ մեծ կրքով և հիասթափվում է, երբ չի հաղթում։ Իսկ դա այն է, ինչ մենք ուզում ենք բոլոր խաղացողներից։
Պորտուգալիան արդեն որակավորվել է խոշոր մրցաշարերի՝ նաև փլեյ-օֆֆի միջոցով։ Մենք դեռ մեկ խաղ ունենք որակավորվելու, և դրա համար մեզ անհրաժեշտ է հաղթանակ։ Հիմա մենք ցանկանում ենք հաղթել Հայաստանին նաև Ռոնալդուի համար»,– Մարտինեսի խոսքերն է մեջբերում պորտուգալական A Bola-ն։
Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագաո» մարզադաշտում, Երևանի ժամանակով՝ 18։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը անթերի է կատարել գեղասահքի կարճ ծրագիրը
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգը ռիթմ-պարից (կարճ ծրագիր) հետո իրավունք վաստակեց օլիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովհաննես Մարտիրոսյանը նվաճել է IBO միջմայրցամաքային չեմպիոնական գոտին
Անպարտելի բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը (16-0) հաշվով նվաճել է միջին քաշային կարգում IBO միջմայրցամաքային չեմպիոնա...
Մբապպեն` իրեն վերագրվող բռնաբարության մասին
Ֆրանսիական RMC Sport առցանց պարբերականը պնդում է, որ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն Շվե...
Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի ջահակիրներից մեկը
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի փոխանցավազքի ջահակիրներից մեկը: Նա ջահը կանցկացնի Փարիզի հյուսիսային ա...