Կոտայքում չորս մարդու կյանք խլած տղամարդը կարող է անմեղսունակ ճանաչվել
Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը, որը որսորդական հրացան է ունեցել, կարող է անմեղսունակ ճանաչվել և խուսափել պատասխանատվությունից։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում անձի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։
Թե ինչն է հիմք հանդիսացել նման փորձաքննությանը՝ նախաքննական մարմնից չեն պարզաբանել, բայց նշենք, որ սույն անձը, մեր տեղեկություններով, վերջերս էր ստացել որսորդական հրացան կրելու թույլտվություն, ու հարց է առաջանում, եթե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են եղել, ապա ինչպես է նման թույլտվություն ստացել ոստիկանությունից։ ՔԿ-ից հարցին պատասխանելու համար գրավոր հարցում են խնդրել։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո էլ սպանել է մյուս զգույգին։ Ընդ որում՝ չարագործի զոհերից մեկը բնակվում էր արտերկրում և վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկում հանգստի։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Հարությունյանն իր վարույթի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին. factor. am
Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, պետք է հրապարակի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան...
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, որոշ մարզերում ձյուն կտեղա
Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22...
Դատարանի որոշումը Վեդիում սեռական բնույթի բռնություն կատարած Դավիթ Այնազյանի նկատմամբ
Արտաշատի առաջին ատյանի դատարանն այսօր՝ մայիսի 7–ին, քննում է Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռն...