Ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-18-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 14-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ
Միլիոնատեր կինը տղամարդ է փնտրում. պատրաստ է նրան 77000 դոլար վճարել
23-ամյա բրիտանուհի Ջեյն Փարքը վեց տարի առաջ վիճակախաղով 1 300 000 դոլար էր շահել։ Թեև այս հարցում նրա բախտը բերել է, սակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկո՛լ, վերանա՛ս դու, կոտորվում ենք, Ղարաբաղը ո՞նց եք տալիս թուրքին». 96-ամյա ցուցարար
«Ես 96 տարեկան հասակիս ամեն տեղ եղել եմ: Խեղդել են մեզ, արդեն խեղդված ենք, մահ ա: Ես պատրաստ եմ ամեն ինչի կյաքս դնեմ: Եկ...
Բուլղարիայում կալանավորվել է նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը
Բուլղարիայում կալանավորվել է նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը։ Ոստիկանության հատուկ գործողության ընթացքում բերմ...
Ավարտվել է հայ խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան
Ավարտվել է ՀԱՊԿ ուժերի կազմում հայ խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք, որ...