Ավարտվել է հայ խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան
Ավարտվել է ՀԱՊԿ ուժերի կազմում հայ խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ hիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթները։
Նմանատիպ հոդվածներ
«Օմիկրոնը» Հայաստանում է. հայտնաբերվել է 2 դեպք. ԱՆ
Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Այս մաս...
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակահերթ են արձակել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի է, թե ով Սուրեն Պապիկյանի ընտրյալը
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնա...
Հուլիսի 1-ից ռուսական անձնագիր կարելի է ստանալ ավելի կարճ ժամկետներում
Անձնագիր տալու ժամկետը հուլիսի 1-ից կկրճատվի մինչեւ հինգ օր՝ անկախ բնակության վայրից եւ դրա փոխարինման պատճառներից։ Այս...