Ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականությունը կերկարաձգվի ավտոմատ կերպով
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ․ հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով։ Ժամկետների երկարաձգումը կիրականացվի անմիջապես՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո՝ առանց շահառուների լրացուցիչ գործողությունների։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ՀՀ սահման հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ, և մուտքի գործընթացը պայմանավորված չէ դրա առկայությունից։
Ծառայության պարզաբանմամբ՝ եթե ԺՊ վկայական ստանալուց հետո անձը փոխել է իր անձնագիրը (կորուստ, ժամկետի լրացում կամ վնասում), ապա անհրաժեշտ է կրկին դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար, քանի որ այն տրվում է միայն գործող և վավեր անձնագրի հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամսական 2000 դոլար և 100 դոլար՝ ամեն «անհավատի» գլխի համար. գերի վարձկանի վկայությունը
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել այսօր գերեվարված սիրիացի վարձկանի մասին:«ՊԲ-...
Գերագույն հոգևոր խորհուրդը դիմել է Ազգային ժողովին
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդ...
Իշխանության կողմից միտումնավոր ուռճացվում է պատերազմի վտանգը՝ ժողովրդին վախեցնելու և զիջումներն արդարացնելու համար. Աբրահամյան
Վերջին սահմանային զարգացումների հետ կապված մի քանի մտավախություն ունեմ, առաջին՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է աշխատեցնել այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...