Իշխանության կողմից միտումնավոր ուռճացվում է պատերազմի վտանգը՝ ժողովրդին վախեցնելու և զիջումներն արդարացնելու համար. Աբրահամյան
Վերջին սահմանային զարգացումների հետ կապված մի քանի մտավախություն ունեմ, առաջին՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է աշխատեցնել այն թեզը, ինչն արվեց նոյեմբերի 9-ից հետո, այն է՝ եթե չզիջենք այդ տարածքները, ապա կարող է պատերազմ սկսվել։ Հիմա խնդիրը ոչ միայն այդ տարածքները զիջելու մեջ է, այլ նաև քաղաքական գործընթացում զիջումների գնալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ՝ Արցախի հարցից Հայաստանի գործող իշխանությունները քաղաքական առումով արդեն իսկ ձեռքերը լվացել է, իսկ հիմա կարող է լինել նաև դրա իրավական ամրագրումը։
Այսինքն՝ իշխանությունները նախ ուռճացնում են պատերազմի վտանգը, որպեսզի երկրորդ քայլով գնան այդ զիջումներին։
«Հիմնավորում միշտ էլ կա, եթե մենք այդ պահին չանեինք պատերազմ կլիներ, և, ցավոք, հասարակության մի մեծ զանգված հենց այդպես էլ ընդունում է։ Իր կառավարման ապիկարությունը նա քողարկում է պատերազմի վերսկսման մասին հանրությանը վախեցնելով»,- նշել է փորձագետը։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամու զինված ուժերը առաջխաղացում են ունեցե՞լ․ մեկնաբանում է ՊՆ-ն
Տելեգրամյան ալիքներից մեկում և հայկական լրատվադաշտում տեղեկություն է շրջանառվում, թե թշնամու զինված ուժերը առաջխաղացում...
Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությ...
ՑԱՆԿ․ Ովքե՞ր են հրաժարվել մանդատներից. Քոչարյանն ինքնաբացարկ է ներկայացրել-
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ...
100 հազար դրամ տուգանք կսահմանվի` սահմանին տեսալուսանկարահանում անելու համար
Սահմանային գոտիներում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ներ օգտագործելու, սահմանային շերտից ներս գործելու համար կսահմանվի վարչական...