Սիրսկին նշել է Ուկրաինայի այն քաղաքները, որտեղ ամենաթեժ մարտերն են ընթանում
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում ամենադաժան մարտերը շարունակվում են երեք շրջանների՝ Դոնեցկի, Խարկովի և Զապորոժյեի յոթ քաղաքների շուրջ։
Սիրսկին ասել է, որ խոսել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնի հետ և նրան ներկայացրել մարտական գոտիներում տիրող իրավիճակը։
«Իրավիճակը առաջնագծում շարունակում է մնալ բարդ։ Ամենադաժան մարտերը շարունակվում են Կուպյանսկի, Լիմանի, Սևերսկի, Կոստյանտինովկայի, Պոկրովսկի, Միրնոգրադի և Հուլյաիպոլեի շրջաններում», - նշել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
Սիրսկին հավելել է, որ Մանդոնի հետ զրույցում քննարկել է նաև Ուկրաինայի զինված ուժերի հիմնական կարիքները, մասնավորապես՝ ուկրաինական Mirage օդաչուների պատրաստումը և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Ուկրաինային նոր հետախուզական տվյալներ կտրամադրի
NBC News-ի տվյալներով՝ Սպիտակ տունն առաջին անգամ կընդլայնի Ուկրաինային տրամադրվող հետախուզական օգնությունը։ Սա ներառում...
Մեդվեդևը զգուշացրել է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև հակամարտու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա․ կա զոհ
Պաղեստինյան արմատական «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է, որ ծանր հրթիռ է արձակվել Իսրայելի Ռեհովոտ քաղաքի կեն...
Ես խաղաղություն կբերեմ աշխարհին և կավարտեմ պատերազմը` Թրամփը ասել է Զելենսկիի հետ հեռախոսազրույցում
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հուլիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զ...