Ռազմական
Մեդվեդևը զգուշացրել է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կարող է վերածվել զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ պատերազմի։
«Նման հակամարտությունը պարունակում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ պատերազմի վերածվելու բացարձակ իրական ռիսկ։ Հետևաբար, մենք պետք է զգոն մնանք», - գրել է նա տելեգրամի իր էջում։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանին պատերազմ պետք չէ ոչ մեկի հետ, նույնիսկ՝ «պառավ Եվրոպայի»։ Ըստ նրա՝ Եվրոպայի տնտեսությունը թույլ է և կախված է ԱՄՆ-ից, իսկ նրա մշակույթն անփառունակ կերպով դեգրադացվում է։
«Ճակատագրական պատահականության հավանականությունը միշտ գոյություն ունի»,- ընդգծել է Մեդվեդևը։