Որքան կարժենա ԱՄՆ Պաշտպանության նախարարության վերանվանումը պատերազմի նախարարության
ԱՄՆ դաշնային բյուջեից կարող է 2 միլիարդ դոլարի հատկացում պահանջվել երկրի ռազմական գերատեսչությունը պատերազմի նախարարության վերանվանելու գործընթացի իրականացման համար, հաղորդում է NBC News-ը։
Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ անվանափոխությունը կպահանջի հազարավոր ցուցանակների, հուշատախտակների, բլանկների և կրծքանշանների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներում բոլոր այլ տարրերի փոխարինում: Ըստ նրանց, միայն նոր նախարարության բլանկների և ցուցանակների պատրաստման համար կարող է մոտ 1 միլիարդ դոլար պահանջվել:
Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահը պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության վերանվանելու հրամանագիր էր ստորագրել:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահը նոր որոշում է կայացրել Իրանի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել․«Վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և արդյունավետ զրույ...
Միքայել Աջապահյանի պաշտպանական թիմի հայտարարություն է տարածել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2025 թվականի օգոստոսի 15-...
ԱԻՆ փոխնախարարը պաշտոնանկ է արվել
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը ազատվել է ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից:«Ղեկավարվելով «Հանրային ծառայության...
Իվետա Տոնոյանը` Ծառուկյան-Քոչարյան հանդիպման լուրերի մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.««Ժամանակ» թերթն այսօր...