Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։1 հաշվով պարտվեց Հունգարիայի հավաքականին։
33-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Ֆերենցվարոշի» 31-ամյա հարձակվող Բարնաբաշ Վարգան, որին գոլային փոխանցում կատարեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» 25-ամյա կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։
F խմբում Հայաստանի թիմը 3 միավորով վերջինն է և զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու և անցումային հանդիպումներում եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Հունգարիան 8 միավորով երկրորդն է։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Մխիթարյանը նշում է ծննդյան 34-ամյակը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 34-ամյակը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Անի Հովսեփյանը նոկաուտի է ենթարկում մրցակցին
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ 69 կգ քաշային Անի Հովսեփյանը մրցակցին հաղթել է նոկաուտով: Հիշեցնենք՝ հունգարացի Ռեգինա Լ...
ՀՐԱՏԱՊ․ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Աշխարհի չեմպիոն
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն: 109 կ...
Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Երևանի «Արարատ»-ը. Shantnews
Վերջերս Երևանի «Արարատ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ: Ըստ շրջ...