ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Անի Հովսեփյանը նոկաուտի է ենթարկում մրցակցին

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ 69 կգ քաշային Անի Հովսեփյանը մրցակցին հաղթել է նոկաուտով: Հիշեցնենք՝ հունգարացի Ռեգինա Լակոսի հետ մենամարտի առաջին ռաունդում մեր մարզուհին նոկդաունի է ենթարկել մրցակցին։ 2-րդ ռաունդում Անին ավելացրել է ճնշում և դարձյալ նոկդաունի է ենթարկել հունգարուհուն։ Մրցավարը նորից կանգնեցրել է մենամարտը, իսկ քիչ անց դադարեցրել այն՝ գրանցելով  տեխնիկական նոկաուտ։

Անի Հովսեփյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով մեր երկրորդ մեդալը: Ավելի վաղ մեդալ էր ապահովել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: