Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի մորը հոգեբանական աջակցություն են տրամադրում
Վարդենիս համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները այցելում են Ծափաթաղում հոր կողմից սպանված 3 ամյա Տիգրանի մորը: Այդ մասին Aysor.am-ին հայտնել է Վարդենիս համայնքի սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետ Մարինե Մնացականյանը:
Նրա խոսքով՝ Տիգրանի մորը տրամադրում են հոգեբանական աջակցություն, այսօր 3-րդ այցն են կատարել նրա տուն ու արձանագրել դրական փոփոխություն:
«Այն, որ փակված չէր, արդեն խոսում էր, դրական առաջընթաց ենք համարում: Հոգեբանը շարունակելու է նրա հետ աշխատանքները»,- ասել է Մնացականյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում մասնագետները, սակայն, նպատակահարմար չեն գտնում ՀՕՖ տեղափոխված Տիգրանի քրոջն ու եղբայրներին վերադարձնել մորը:
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97%-ով վերականգնված է. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ստեփանակերտում սոցիալական օբյեկտների և տների էլեկտրականության ու գազի մատակարարման հարցերը լուծ...
ՄԻՊ-ը ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարին է փոխանցել ադրբեջանական կողմի դաժանությունների ապացույցները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն դեկտեմբերի 7-ին ընդունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկ...
Ծովագյուղի հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ծովագյուղ գյուղի կառավարման հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով: «Ժողովուրդ» օր...
Օդանավակայանում վեճի և ծեծկռտուքի պատճառով չորս անձ է ձերբակալվել
Հուլիսի 30-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների հաշվառման հատվածում Երևան-Սոֆիա չվերթի հաշվառման ժամանակ քաղաքացիների...