Օդանավակայանում վեճի և ծեծկռտուքի պատճառով չորս անձ է ձերբակալվել
Հուլիսի 30-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների հաշվառման հատվածում Երևան-Սոֆիա չվերթի հաշվառման ժամանակ քաղաքացիների միջև վեճ է ծագել՝ նստատեղերի վերաբերյալ հարցի շուրջ։ Վեճի ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փոխադարձ հարվածներ հասցրել, խոչընդոտել օդանավակայանի աշխատակիցների բնականոն աշխատանքին։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի՝ մի խումբ անձանց կողմից ներգործության հատկանիշներով։
«Չորս անձ է ձերբակալվել, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որոնց հետ կատարվել են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ և անձինք արգելանքից ազատ են արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին ՔԿ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 2-ին Հայաստանի ո՞ր հասցեներում լույս չի լինի
Օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի մի շարք հասցեներ...
ԼՂ մի շարք հայրենակիցների ստացած հաղորդագրությունը կեղծ է. ԱՍՀՆ
Երեկվանից ԼՂ մի շարք հայրենակիցներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում...
Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվել է․ ՆԳՆ
Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ՆԳՆ ոստիկանությ...
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զոր...