Ռուսաստանը պատրաստ է Ստամբուլում բանակցել Ուկրաինայի հետ
Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի Ստամբուլում շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն Կիևը մինչ այժմ չի արձագանքել Մոսկվայի նախորդ առաջարկներին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը։
«Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ պատրաստ է ուղիղ բանակցությունների ուկրաինական կողմի հետ։ Մեր թուրք գործընկերները ևս միշտ նշում են, որ Ստամբուլի հարթակը բաց է մեզ համար»,- ասել է Իվանովը Ստամբուլում կայացած «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 16-րդ ասիական համաժողովի շրջանակում։
Նրա խոսքով՝ եթե Կիևը ցուցաբերի քաղաքական կամք, Մոսկվան պատրաստ է բանակցություններին ցանկացած պահի։ Իվանովը հիշեցրել է, որ նախորդ փուլերում ռուսական կողմը ներկայացրել է մի շարք առաջարկներ, այդ թվում՝ երեք առցանց աշխատանքային խմբի ձևավորման վերաբերյալ։
«Ցավոք, մենք դեռևս դրական արձագանք չենք ստացել այդ նախաձեռնություններին Ուկրաինայի կողմից»,- նշել է նա։





























