Քաղաքականություն
Հակահարված կստանան ծնոտին․ Վարչապետի վերջին զգուշացումը՝ գազի թանկացման հետ կապված
Gohar Vardanyan
1 րոպե
511 դիտում
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ավտոգազալցման կայաններում տեղի ունեցած թանակացումներին։
Նա նշեց, որ պարզաբանումներ ստանալու համար հրավիրել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին։ Վերջինս հայտնեց, որ գազի թանկացումը որակում են որպես միտումնավոր կամ ոչ միումնավոր չարաշահում։
«Ամսական միջին հաշվարկներով վերջին տարիներին գազի խտությունը 7,1 է եղել, բայց վերջերս դարձել է 7,9, սակայն տնտեսվարողները ծրագրային փոփոխություններ չեն կատարել», - ասաց նա՝ ավելացնելով՝ տնտեսվարողները զգուշացվել են, որ կատարեն անհրաժեշտ փոփոխությունները:
Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք սա կարող է կապված լինել գազալցակայանների ստվերի և չարաշահումների դեմ պայքարի հետ և տնտեսվարողները իրենց դժգոհությունը հայտնելու համար այսպիսի «իրենց խելքով» պրովոկացիոն գործողությունների են գնում:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ նման սցենար հնարավոր է։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե ուշադրություն է դարձրել է՝ մանիպուլյատիվ տեղեկություններ են տարածվում, որ կառավարության գործողության արդյունքներում գազի գինը փոխվել է և, իբրև թե, դա կապված է ընդունած օրենքի նախագծով, այնինչ, նրա խոսքով, օրենքը նույնիսկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ չի քննարկվել և եթե նույնիսկ ընդունվի, չի կարող հանգեցնել գազի գնի բարձրացման:
«Ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, պետական մարմինների արձագանքը պետք է կոշտ լինի, եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են, ես վերջին անգամ ուզում եմ զգուշացնել, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես՝ բոլորը առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու համար, ես շատ ուղիղ և հասցեական եմ սա ասում» - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրել և պատժել մանիպուլյացիաներ անող տնտեսվարողներին:
«Ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք, չլինի գազալցակայան, որ ՀԴՄ չտպի, եթե պետք է գազալակայանները ՀԴՄ խփելով սնանկանան, թեև դա հնարավոր չէ, ապա թող սնանկանան: Ժողովրդի, պետության հաշվին ապօրինի հարստացող մարդիկ չեն լինելու Հայաստանում և ուզում եմ հստակ այս ամենը արձանագրենք», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե սա ազգային անվտանգության հարց է և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց ուշադրություն դարձնել այս թեմային:
«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։ Հույս ունեմ, որ այս հարցում կկարողանանք կոնկրետ արդյուքններ ապահովել», - ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
401
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,972
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,845
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանում նոր ատոմակայանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան․ Գրոսսի
1 րոպե
212
Հայաստանի կառավարության հետաքրքրությունը տարօրինակ է․ Զախարովա
1 րոպե
599
5.0
Իրանի նախագահը հաստատեց՝ հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը սպանվել է
1 րոպե
302
ԻՀՊԿ-ն շտապ նախազգուշացում է տարածել՝ դիմելով մի շարք երկրների
1 րոպե
2,796