Նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ․ Արարատ Միրզոյան
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ոչ կառուցողական քաղաքականությունը խաթարում են խաղաղության հաստատման ջանքերը, իսկ նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: |
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը․ Մարուքյան
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։...
Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...