Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. ով կարող է փոխարինել իրեն. «Ժողովուրդ»
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում: Բանն այն է, որ իշխանության ներսում, հատկապես՝ կառավարությունում և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, դժգոհ են այն փաստից, որ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որևէ իրավական հետևանքից, այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ թերթի աղբյուրների՝ այս հարցը բավականին երկար ժամանակ է քննարկվում իշխանության տարբեր մակարդակներում, և նույնիսկ ձևավորվել է դիրքորոշում, որ Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ինչպես ՔՊ վարչությունում, այնպես էլ կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ: Այս քննարկումների ընթացքում նախարարից պետք է հարցնեն, թե որպես համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ինչ 50 միլիոն դրամ է հաստատել ռեկտորի առաջարկությամբ, որը տեղ «չի հասել», այլ փոխառության է տրվել անհայտ ընկերության, ու այդ փոխառությունից համալսարանը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստացել:
Ըստ օրաթերթի ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա և հեռանա, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սփյուռքի որոշ հայեր չափազանց աղմկոտ են․ թուրք նախարարի հերթական հայտարարությունը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Haber Global-ին տված հարցազրույցում նշել է, թե Հայաստանը պետք է հայտարարի`...
Քաղաքապետի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 17-ին և 18-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ Երևանի համար 174, 134...
Ալիևը Հայաստանին «հորդորել» է ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է` հակամարտությունն ավարտված է, և Ա...
Պետդումայից մեկնաբանել են Մեծ Բրիտանիայի վարչապետների հրաժարականները
Մեծ Բրիտանիայի վարչապետները, որոնք ագրեսիվ դիրքորոշում են ընդունում Ռուսաստանի նկատմամբ, երկար չեն մնում պաշտոններում, և...