Սփյուռքի որոշ հայեր չափազանց աղմկոտ են․ թուրք նախարարի հերթական հայտարարությունը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Haber Global-ին տված հարցազրույցում նշել է, թե Հայաստանը պետք է հայտարարի` ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում, թե ոչ։
Թուրք նախարարը նշել է, որ օկուպացված հողերը Ադրբեջանի հողերն են, բայց Հայաստանը երբեմն իրեն պահում է այնպես, կարծես իր հողերը օկուպացված են։
«Հեռանալով Լաչինից և այլ բնակավայրերից՝ հայերը այրում են տներ, անտառներ, մզկիթները վերածում անասնագոմի։
Հայաստանը պետք է դասեր քաղի. Թուրքիան և Ադրբեջանը հավատարիմ են խաղաղությանը։ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին ասում է, որ վերցրեք երկրի քաղաքացիությունը՝ Էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը։ Հայերն այնտեղ որեւէ մեկի վրա հույս չունենան, Փաշինյանին Հայաստանում աջակցել են։ Սփյուռքի որոշ հայեր չափազանց աղմկոտ են, բայց նրանք քիչ են: Պետք չէ նրանց վրա հույս դնել, Փաշինյանը ամուր հենարան ունի։ Հարավային Կովկասին խաղաղություն է պետք, որից կշահեն բոլորը, առաջին հերթին հենց Հայաստանը», - ինչպես փոխանցում են ռուսական տելեգրամ ալիքները՝ նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...